ՌԱԴԻՈ

ԿԲ-ն ճիշտ է, թե սխալ. վերաֆինանսավորման տոկոսադրուքի իջեցման որոշումը նման է երկսայր փայտի

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կենտրոնական բանկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշմանը։
Sputnik
ԿԲ-ն ճիշտ է, թե սխալ. վերաֆինանսավորման տոկոսադրուքի իջեցման որոշումը նման է երկսայր փայտի

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանի դիտարկմամբ` ԿԲ–ի նման գործելակերպը վերջին շրջանում կրել է շարունակական բնույթ, որովհետև նախորդ տարվա ընթացքում էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվում էր և այժմ էլ ամենայն հավանականությամբ բանկերին հնարավորություն է տրվում ավելի ակտիվ վարկավորել, քան թե պահուստի մեջ շատ գումարներ պահել, այլ խոսքով` գումարները մտցնել տնտեսության մեջ։

Կապիտալ ծախսերը դարձյալ թերակատարվել են. ԿԲ–ն հաստատում է խնդրի առկայությունը

«Ընդհանուր առմամբ` ԿԲ–ի քայլը ողջունելի է, բայց արվել է լոկ ներկայիս ժամանակահատվածի համար։ Պանդեմիան աշխարհով մեկ չափազանց դժվարացրեց համաշխարհային տնտեսության աշխատանքները` ազդելով բոլոր տեսակի ցուցանիշների վրա, հետևաբար այդ առումով տրամաբանական կլիներ խստացումը, այդ թվում` տոկոսադրույքի վերաֆինանսավորման առթիվ, բայց սա էլ է ընդունելի տարբերակ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Ճզմաչյանի կարծիքով` այդուհանդերձ դժվար է գուշակել, թե ինչ կլինի հետագայում, ԿԲ–ի քայլի արդյունքում որոշակի միջոցներ ազատվում են, որոնք ենթադրաբար կուղղվեն ավելի էժան տոկոսադրույքներով վարկավորման գործընթացին, բայց մյուս կողմից չէր խանգարի, եթե լիներ որոշակի խստացում, քանի որ 2020 թվականից ակնկալիքներն այնքան էլ լավը չեն։ 

«Վերջին տարիներին փոխարժեքի հետ կապված հարցում պրակտիկորեն փոփոխություն չի եղել, նույն ԿԲ–ն վարում էր այնպիսի քաղաքականություն, որ գնաճն ու փոխարժեքը առանձնապես չփոփոխվեին, և տնտեսության մեջ դրան աջակցող պահեր կային, կուրսը պահպանվել է։ Չասեմ, որ ԿԲ–ն սխալ է վարվում, բայց մյուս կողմից չեմ կարող չասել, որ միանշանակ ճիշտ է այդ հարցում։ Որոշումը նման է երկծայր փայտի»,– նշեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահը։

«Բյուջեի կապիտալ ծախսերն աննախադեպ թերակատարվել են». Ավետիսյան

Ճզմաչյանի համոզմամբ` վերաֆինանսավորման տոկոսադրույքն այնպիսի կատեգորիա է, որ ամեն մի երկրի տնտեսություն ինքն է թելադրում ԿԲ–ին, հետևաբար տարբեր երկրներում վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափը տարբեր է, և զարգացման աստիճանից, տնտեսության ընթացիկ վիճակից ելնելով` գալիս է մի պահ, որ ավելի ցածր չի կարող լինել։

Ըստ նրա` հիմա մենք մոտենում ենք այն պահին, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հավելյալ նվազեցումը իրապես կսպառնա մեր ֆինանսական սեկտորին։ 

Ինչո՞ւ է ավելանալու Հայաստանի պետական պարտքը, կամ ի՞նչ կլինի, եթե պարտք չվերցնենք

Նշենք, որ սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%: