ԵՐԵՎԱն, 15 սեպտեմբերի Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ դեռ կալանքի տակ է Ռոբերտ Քոչարյանին պատկանող տունն ու 235 մլն դրամ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մասնակի բավարարել է Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։
«Տվյալ տունը Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի։ Իսկ բանկային հաշվեհամարներին գումար է փոխանցվել «Սիստեմա»-ից, որտեղ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը»,–նշված է հաղորդագրության մեջ։
235 մլ դրամ գումարը գոյացել է նաև այլ օրինական աղբյուրներից, ինչը հաստատող բոլոր փաստաթղթերը առկա են գործում։
Հիշեցնենք, որ դատարանը սեպտեմբերի 8-ին բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը` դռնփակ ռեժիմով քննելու ամբաստանյալի գույքն ամբողջությամբ կալանքից ազատելու հարցը։
Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասն ազատվեց կալանքից
Մարտի 1-ի դատավարությունն ընդհատվել էր օգոստոսի սկզբին փաստաբաններից մեկի արձակուրդի պատճառով։
ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությամբ: Նրա դեմ գործը հարուցվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ
Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում