Առցանց ասուլիս. «Ինչի՞ց պետք է վախենալ կորոնավիրուսից հետո»

Կես տարի մենք դիմակներ էինք կրում և ձեռքերը լվանում գրեթե կես ժամը մեկ: Սանիտարական միջոցառումների խստացումը որքանո՞վ է նպաստել սուր աղիքային ինֆեկցիաների և այլ հիվանդությունների բռնկումների դեմ պայքարի արդյունավետությանը:
Sputnik

Օգոստոսի վերջին Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, իսկ այժմ Պետդումայի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Գենադի Օնիշչենկոն նախազգուշացրեց եղանակային փոփոխություններով պայմանավորված գրիպի դեպքերի աճի վտանգի մասին՝ հաշվի առնելով, որ այս տարի գիտնականները հայտնաբերել են երեք նոր շտամներ: Կարո՞ղ են դրանք ավելի մեծ վտանգ պարունակել, քան կորոնավիրուսը:
Այս և այլ հարցերին սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք առցանց ասուլիսի ընթացքում կպատասխանի ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցողներով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների
համաճարակաբանության բաժնի պետ, բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ ասուլիսն առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։
Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ մամուլի ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: