Տիգրան Ավինյանն արձակուրդ է գնում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արձակուրդում կլինի երկու շաբաթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 14-30-ը կլինի արձակուրդում: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ կառավարության  պաշտոնական կայքում:

Լոնդոնում արձակուրդն անցկացնող Արմեն Սարգսյանը նաև գործնական հանդիպումներ է ունենում

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-30-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի հետևանքով մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պարետն էր։ Արտակարգ դրությունը երկարաձգվեց 5 անգամ և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը Հայաստանի Հանրապետությունում կգործի կարանտինային ռեժիմ:

Նախարարը հաստատել է դպրոցների ուսպլանները. ո՞ր դասարաններն արձակուրդ կունենան