ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում Գյումրու «Պեգաս» խանութի մոտակայքում դանակահարության է տեղի ունեցել:
Միջադեպի հետևանքով ժամը 16:10-ի սահմաններում շտապօգնության մեքենայով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, որին այս պահին վիրահատում են:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տուժածը Ախուրյանի բնակիչ՝ 1998 թվականին ծնված Խաչիկ Սաֆարյանն է:
«Երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքով, այս պահին նրան վիրահատում են»,-մեզ հետ զրույցում նշեց ԲԿ գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ սեպտեմբերի 13-ի երեկոյան ևս դանահակահարության դեպք էր գրանցվել Գյումրիում, ինչի հետևանքով 1 տղամարդ մահացել էր հիվանդանոցի ճանապարհին, մյուսին վիրահատել են. 34-ամյա քաղաքացու վիճակը կայուն է, նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: