ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հնարավոր է` առաջիկայում վերացվի: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության հրապարակած տեսանյութում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե ով է Երևանի գլխավոր ճարտարապետի իր թեկնածուն:
Թույլ չեմ տա արտաժամյա աշխատեն. Մեսչյանը զայրացած է աշխատավարձների շուրջ ծավալված աղմուկից
«Ես ընդհանրապես մտածում եմ, որ այդ պաշտոնը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ, պետք է որոշակի մոդիֆիկացիայի և փոփոխությունների ենթարկվի: Դա կարող է այլևս չլինի գլխավոր ճարտարապետ, կարող է մի մարմին լինի, մի խորհուրդ լինի»,- ասել է Մարությանը:
Նա նաև հավելում է, որ քաղաքապետարանում այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:
Հիշեցնենք, որ 2020թ.–ի օգոստոսի 13-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնից ազատելու որոշում էր կայացրել։ Ըստ հրամանի` նա աշխատանքից ազատվել է օգոստոսի 17–ին։
Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարելով` հիշեցրեց, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ Հայաստան է գալիս 2 տարով։
Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 23-ին։
Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ–ին` մեկ տարի տևողությամբ։
1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։
Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը