«Լուսավոր Հայաստանը» նույնպես չի մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը. Սիմոնյանն ասաց` ինչու

ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը։ Խմբակցության որոշման մասին հայտնեց ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը` անդրադառնալով այսօր ԱԺ կողմից քննարկվող ՍԴ դատավորների ընտրության հարցին։

Իշխանության հետ «մութ» պայմանավորվածությո՞ւն կա. պատասխանում է ՍԴ դատավորի թեկնածուն

Նշենք, որ ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ՍԴ դատավորների ընտրության հարցն է։ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

«Պարոն Շաթիրյանն ու Վաղարշյանն ինձ դասավանդել են։ Վաղարշյանի ղեկավարությամբ թեկնածուականս եմ պաշտպանել։ Չնայած Խունդկարյանի ուսանողը չեմ եղել, բայց գիտեմ` ներկայացված երեք թեկնածուներն էլ բավական լուրջ աշխատանք են կատարել իրավական դաշտում։ Սակայն ՍԴ դատարանի ընտրությունը դրվել է հակաիրավական հունի մեջ»,–ասաց Սիմոնյանը։

Նա հիշեցրեց, որ ՍԴ–ում վիճարկում են ՍԴ փոփոխությունների այն գործընթացը, որի հետևանքն էլ այս ընտրությունն է։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ–ական պատգամավոր նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ԲՀԿ–ն չի մասնակցելու քվեարկությանը։

Ինչո՞ւ փակեց «Ա 1+»–ը, նախկինների հետ ո՞նց էր. ՍԴ դատավորի թեկնածուին փորձեցին «նեղը գցել»

Հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Դրանից հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է առաջադրեին կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։

Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

ՍԴ դատավորի թեկնածուն ասել է` որն է համակարգի թիվ մեկ խնդիրը