Ֆիոլետովո գյուղի դպրոցն այս տարի այլ տեսք ուներ. ինչ փոփոխություններ էին արվել

Ֆիոլետովո գյուղում նոր ուսումնական տարին մեկնարկեց երկաթուղայիններից ստացած նվերներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ֆիոլետովո գյուղի դպրոցում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավանդույթի համաձայն ավարտեց վերանորոգման աշխատանքների հերթական փուլը՝ վերանորոգվեցին դպրոց տանող ճանապարհները և զուգարանի սենյակները:

Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, աշխատանքների շնորհիվ, որոնց չկարողացավ խանգարել անգամ հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը, ընկերությունը նաև հեռուստացույց նվիրեց ուսումնական հաստատությանը, իսկ գրադարանային ֆոնդը համալրվեց նոր դասագրքերի հերթական խմբաքանակով:

Ֆիոլետովո գյուղի դպրոցն այս տարի այլ տեսք ուներ. ինչ փոփոխություններ էին արվել

Առաջին զանգի տոնական միջոցառման ժամանակ աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորելով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ուսման մեջ նորանոր հաջողություններ և համբերություն մաղթեց նրանց:

«Երեխաներ, դուք ձեր կյանքի նոր փուլ եք մտնում: Հետաքրքիր, հուզիչ, նոր գաղափարներով և գիտելիքներով լի մի փուլ, որտեղ նոր ընկերներ կգտնեք, ինչ-որ մեկը հստակ կկողմնորոշվի ապագա մասնագիտության հարցում: Եվ մենք՝ մեծահասակներս, կհետևենք ձեզ, կօգնենք և կուղղորդենք, որքան կարող ենք, գուցե նույնիսկ կնախանձեք ձեզ, քանի որ դուք նոր հետաքրքիր աշխարհ եք բացահայտում», - ասաց Ընկերության ղեկավարը:

Ֆիոլետովո գյուղի դպրոցն այս տարի այլ տեսք ուներ. ինչ փոփոխություններ էին արվել

Հարավկովկասյան երկաթուղին առաջին անգամ չէ, որ աջակցություն է ցուցաբերում  Ֆիոլոտովոյի դպրոցին: Ընկերությունն արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և ինտերակտիվ ուսուցման դասարանի կահավորման գործին, բազմիցս դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին, վերանորոգել դպրոցի տանիքը, դասասենյակները, մարզադահլիճը, որը չէր շահագործվում 1988 թվականի երկրաշարժից հետո, ինչպես նաև վերականգնեց ջեռուցման համակարգը, կոսմետիկ վերանորոգեց դպրոցի երկու մասնաշենքերը, հիմնովին վերանորոգել էր և անհրաժեշտ տեխնիկա տրամադրել աշխատանքային ուսուցանման դասասենյակի համար:

Ֆիոլետովո գյուղի դպրոցն այս տարի այլ տեսք ուներ. ինչ փոփոխություններ էին արվել

Իսկ անցյալ տարի երկաթուղայինները դպրոցին նվիրեցին անհրաժեշտ աուդիո և համակարգչային տեխնիկա, նոր դպրոցական սեղաններ տարրական դասարանների համար:

Առանց ուշադրության չեն մնացել և Սանահին կայարանում գտնվող Ալավերդի քաղաքի №3 մանկապարտեզի սաները. ավարտվեց շենքի երկրորդ հարկի կոսմետիկ վերանորոգումը, փոխվեցին լուսամուտները:

Երբ դասընկեր ունենալը երազանք է. Շաղիկում ուսումնական տարին մեկ աշակերտով կսկսեն

Նախորդ տարիներին ընկերությունը՝ այդ թվում այլ բարերարների հետ համատեղ, կապիտալ վերանորոգել էր մանկապարտեզի գլխավոր ու երկրորդ մասնաշենքերը, տանիքները, պատրաստել մանկական կահույք, տեղադրել ջեռուցման համակարգ, վերականգնել մանկական խաղահրապարակի տաղավարներ, աստիճաններ: Իսկ 2018 թվականին վերանորոգվել, անհրաժեշտ կահույքով, ջեռուցման համակարգով և կենցաղային տեխնիկայով հագեցվել էր մանկապարտեզի նոր մասնաշենքը:

Այս տարվա ընթացքում երկաթուղին նախատեսում է նաև կառուցել և կահավորել մանկական խաղահրապարակ Վահագնաձոր գյուղում, որպես գտնվում է Շահալի երկաթուղային կայարանը:

2008-2019 թթ. բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 368 մլն դրամ: Ընթացիկ տարում նման ծրագրերի իրականացմանը նախատեսվում է ուղղել 29 մլն դրամ:

«Սխալվելու իրավունք չունենք». Երևանի դպրոցները պատրա՞ստ են կարանտինային ուսումնական տարվան

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: