Արցախում Առողջապահության ազգային ինստիտուտի մասնաճյուղ կբացվի

Արսեն Թորոսյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած շտապօգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանն այսօր Արցախում ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից, Հարությունյանը հայտնել է, որ Արցախի իշխանությունները պատրաստվում են բազմապատկել առողջապահական ոլորտին հատկացվող միջոցները՝ անվճար և որակյալ բժշկական ծառայություններ ունենալու համար:

Արցախում արտակարգ իրավիճակը ևս մեկ ամսով երկարաձգվել է

Այս համատեքստում նա կարևորել է ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնների հետ համագործակցության սերտացումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավման և տեղի անձնակազմի հետ շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպման առումով: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն Արցախի առողջապահության նախարարությանը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ նվիրելու համար՝ նշելով, որ դրանք Արցախի առողջապահական համակարգի համար աննախադեպ նվեր են և լուծելու են կենսական նշանակության խնդիրներ:

Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները հետայսու ևս գործուն քայլեր կձեռնարկեն Արցախին աջակցելու համար: Նրա խոսքով` Արցախում առաջիկայում կբացվի ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, որտեղ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ տեղում պարբերաբար կկազմակերպվեն բուժանձնակազմի վերապատրաստման ու մասնագիտացման դասընթացներ:

3 ռեանիմոբիլ և ոչ միայն. Հայաստանն Արցախին շտապօգնության ավտոմեքենաներ նվիրեց

Հանդիպումից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել շտապօգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը: