ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանական զինուժը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել` սրելով իրավիճակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նրա խոսքով ՝ ադրբեջանական կողմի նման գործողությունները մեծացնում են սահմանին լարվածությունը։
«ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները և միաժամանակ ձեռնարկում են համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար», - ասաց նա:
Շուշան Ստեփանյանը չբացառեց, որ հակառակորդի ակտիվությունը կարող է կապված լինել այս պահին ընթացող հայ-ռուսական համատեղ վարժանքների հետ:
ՊՆ ներկայացուցիչը նաև հերքեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն այն մասին, որ հայկական զինված ուժերը գնդակոծել են Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը:
Վերացվում են Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական զինված ուժերը խախտել են հրադադարը Թովուզի ուղղությամբ` մասնավորապես, կրակ բացելով Ալիբեյլի գյուղի ուղղությամբ: