ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, ինչպես նաև նրա եղբորը, որդուն և ևս մի քանի մերձավորների: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը ՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նշվում է, որ իրավապահների մոտ հարցեր են առաջացել Գառնիում Զաքարյան ընտանիքի կողմից այգի ձեռք բերելու օրինականության վերաբերյալ:
Թերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենք են գնացել Զաքարյանների տուն և առաջարկել հետևել իրենց:
Իշխան Զաքարյանին նույնպես հարցաքննել են. ի՞նչ են հայտնաբերել նրա տանը
Ավելի ուշ թերթը հայտնել է, որ Զաքարյանին և մյուսներին ազատ են արձակել։
«Տվյալ հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ են հրավիրվել Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ անձինք։ Այլ մանրամասներ հայտնել չենք կարող։ Ըստ անհրաժեշռության` արդյունքների վերաբերյել կտրամադրենք հավելյալ ինֆորմացիա»,– Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Հունիսին ուժայիններն արդեն այցելել էին ՎՊ նախկին ղեկավարին։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործ հարուցելուց հետո խուզարկություններ են կատարվել նաև Զաքարյանի տանը, որը 2017-ի ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակով է անցել խորհրդարան:
Ինչ հարաբերությունների մեջ են Իշխան Զաքարյանն ու գործող իշխանությունը