Եֆրեմովն անգամ բանտում չի թողնի բեմը․ նոր մանրամասներ դատապարտված դերասանի կյանքից

Նշվում է, որ արտիստը գտնվում է քննչական մեկուսարանում, որտեղ բեմ կա։ Այն միակ նմանատիպ մեկուսարանն է երկրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Եֆրեմովը, որն ավելի վաղ դատապարտվել էր մահացու ավտովթարի գործով, իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ մտադիր չէ բեմը թողնել նույնիսկ անազատության մեջ։ Տեղեկությունը հայտում է Вести.ru-ն։

Դերասան Միխայիլ Եֆրեմովին 8 տարվա ազատազրկման են դատապարտել

Ավելի վաղ Մոսկվայի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին մեղավոր էր ճանաչել մահվան ելքով ավտովթարի համար և դերասանին դատապարտել 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Նշվում է, որ դերասանը գտնվում է քննչական մեկուսարանում, որտեղ բեմ կա։ Դա միակ նմանատիպ մեկուսարանն է երկրում։

Ավելի վաղ Հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Մարինա Լիտվինովիչը Եֆրեմովի հետ շփումից հետո պատմելէր, որ վերջինս գոհ է պայմաններից:

«Նախաճաշին վարսակի շիլա էր կերել։ Նա ասաց, որ հաճույքով ամեն ինչ կերել է։ Երեկ երեկոյան խցակիցների հետ ֆուտբոլ են դիտել։ Մի խոսքով՝ սովորական կյանք է», - ասել է Լիտվինովիչը։

Եփրեմովի խցում երկու մեղադրյալ կան, մեկը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, մյուսը՝ թմրանյութերի վաճառքի։ Արտիստը նրանց բնութագրել է որպես հաճելի մարդկանց։

Ավելի վաղ Լիտվինովիչը պատմել էր, որ Եֆրեմովը լավ հարաբերություններ է հաստատել խցակիցների հետ, և նրանք նույնիսկ պայմանավորվել են գնալ մեկուսարանի մարզադահլիճ՝ սեղանի թենիս խաղալու:

«Քննչական մեկուսարանի աշխատակիցները և խցակիցները նրա վարքագիծը գնահատել են որպես հանգիստ և հանդարտ։ Նա սնոբ չի եղել, իր հանդեպ հատուկ ուշադրություն չի պահանջել, դա կարևոր է», - նշել է Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Եվա Մերկաչովան:

Նրա կարծիքով՝ դերասանի վիճակը բարելավելու, ժամկետը նվազեցնելու և ընդհանուր ռեժիմի գաղութը դատապարտյալների ավանով փոխարինելու հնարավորություն կա այն դեպքում, եթե մեղավորը ներկայացնի իր դիրքորոշումը և զղջա: Դա կազդի Վերաքննիչ դատարանի որոշման վրա։

Ինքը՝ դերասանը հայտարարել է, որ Վերաքննիչ դատարանում փաստաբան Էլմար Փաշաևը իրեն չի պաշտպանելու և իր շահերը չի ներկայացնելու։

Ահա և վճիռը. դերասան Եֆրեմովին մինչև 12 տարվա ազատազրկում է սպասում

Եֆրեմովի նկատմամբ հարուցված քրեական գործն առնչվում է Մոսկվայի կենտրոնում` Սադովոյեկոլցոյում, հունիսի 8-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին։ Քննության վարկածով` դերասանը «Jeep Grand Cherokee»–ով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել «Լադային»։ «Լադայի» վարորդը` առաքիչ ՍերգեյԶախարովը, ժամեր անց հիվանդանոցում մահացել է։ Վթարի ժամանակ դերասանը ոչ սթափվ իճակում է եղել։