Թուրքիան չի հրաժարվի Հունաստանի հետ վիճելի տարածքում երկրաբանական հետախուզումից

Oruç Reis-ը և նրան ուղեկցող Ataman և Cingizhan նավերը, չնայած նշանակված աշխատանքի ժամկետի լրանալուն, խարիսխ են գցել Թուրքիայի Անթալիա քաղաքի մոտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Թուրքիան կշարունակի երկրաբանական հետախուզական աշխատանքները Հունաստանի հետ վիճելի արևելյան Միջերկրածովյան ջրային տարածքում, չնայած Oruç Reis հետազոտական նավը հեռացել է: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում փոխադրվում են գործնական տիրույթ. Ոսկանյան

«Oruç Reis-ի բոլոր տեղաշարժերն իրականացվում են ըստ ծրագրի։ Խոսքն այն մասին չէ, որ մենք հրաժարվել ենք մեր օրինական իրավունքներից»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Oruç Reis-ը և դրան ուղեկցող Ataman և Cingizhan նավերը, որոնց՝ Navtex-ի ծանուցմամբ նշանակված աշխատանքի ժամկետը լրացել է, խարիսխ են գցել Թուրքիայի Անթալիա քաղաքի մոտ:

«Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ». Էրդողանը սպառնացել է Մակրոնին

Օգոստոսին թուրք-հունական հարաբերությունների հերթական սրացումն էր տեղի ունեցել։ Թուրքիան հայտնել էր, որ իր Օruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան Միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է բացառապես իրեն պատկանող տնտեսական գոտի: Սեյսմիկ հետախուզման մասին Navtex-ի հաղորդագրության հրապարակումից կարճ ժամանակ անց հայտարարվեց Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի գումարման մասին: Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության։