ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը, պատմել է Տավուշի մարզի սահամանապահ Դովեղ գյուղում պոմպակայանի վերագործարկման աշխատանքների մասին: Փաշինյանի խոսքով՝ պոմպակայանի վերագործարկման արդյունքում առվակի ջուրն էլ չի հոսի Ադրբեջան։
Ըստ պատգամավորի`գյուղի՝ 42 հա տնամերձ հողամասերից մոտ 5 հա-ն ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Գյուղում առկա է ոռոգման ներքին ցանց, սակայն ջրի սակավության պատճառով 37 հա տնամերձ հողամասերից մշակվում է մոտ 10%-ը։ Նշված տարածքները լիարժեք մշակելու համար անհրաժեշտ էր վերագործարկել «Նոյեմբերյան» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող գյուղի պոմպակայանը:
Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում
«Աշխատանքները դեռ ընթանում են, մնում են վերջին շտրիխները: Շուտով ավարտին կհասնենք, որից հետո մինչև մեր ժողովուրդը լիարժեք չօգտվի, ջուր չի հոսի դեպի Ադրբեջան»,–նշել է Փաշինյանը:
Պատգամավորը հույս ունի, որ գյուղացիներն այժմ կկարողանան, և կցանկանան մշակել տնամերձ հողատարածքներն ամբողջությամբ:
Նաև «Սիրահարների փողոց». ադրբեջանական հրետակոծությունից հետո Այգեպարը գունազարդել են