ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Պիստակի կանոնավոր օգտագործումը նպաստում է քաշի կորստին և զարկերակային ճնշման իջեցմանը։ Նման եզրակացության են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։
Ինչպես գրում է La Vanguardia-ն, գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են մի քանի տասնյակ կամավորներ: Կամավորների կեսը 4 ամսվա ընթացքում օրական 40 գրամ պիստակ է օգտագործել։ Ընդ որում, գիտափորձի բոլոր մասնակիցները ավելացրել են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ նրանց սննդակարգը կազմվել է ցածր կալորիականություն պարունակող սննդամթերքով։
Ի վերջո, բոլոր կամավորները կորցրել են իրենց քաշի 5%-ը՝ նվազեցնելով նաև որովայնի հատվածում առկա ճարպային շերտը:
Երկրի վրա ջրի առաջացման առեղծվածը․ գիտնականների բացահայտումները
Գիտափորձի այն մասնակիցները, որոնք օրական պիստակ են կերել, լրացուցիչ արդյունքներ են գրանցել։ Մասնավորապես, նրանց զարկերակային ճնշումն ավելի ցածր է եղել, նրանք ավելի շատ բջջանյութ են օգտագործել և ավելի քիչ քաղցրավենիք, քան կամավորների երկրորդ խումբը, որը չի օգտագործել պիստակ: Գիտնականները համոզված են, որ ցանկացած ընդեղեն բարձր կալորիականություն ունի, այնուամենայնիվ, դրանք առողջարար են և առանցքային դեր ունեն առողջ ապրելակերպը նախընտրողների համար, ուստի գիտնականները խորհուրդ են տալիս պիստակը ներառել ամենօրյա սննդակարգի մեջ։
Գիտնականները պարզել են` ինչն է իջեցնում զարկերակային ճնշումը