Խնձորեսկում Սպարապետի օրն են նշում. ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը

Նույնիսկ կորոնավիրուսը չխոչընդոտեց սյունեցիներին տոնելու Մխիթար Սպարապետին նվիրված օրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Արդեն 4-րդ տարին է` Սյունիքի մարզում Սպարապետի օրն են նշում: Նույնիսկ կորոնավիրուսը չխոչընդոտեց սյունեցիներին տոնելու Մխիթար սպարապետին նվիրված օրը: Բայց այս տարի տոնական միջոցառումը բազմամարդ չէ, ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 

Նիկոլ Փաշինյանի Facebook-ի պաշտոնական էջում ուղիղ հեռարձակմամբ երևաց, թե ինչպես վարչապետն ու նախարարները ծաղիկներ դրեցին Մխիթար Սպարապետի շիրիմին, ապա հնչեցվեց զինծառայողների հավատարմության խոսքը:

Խնձորեսկում Սպարապետի օրն են նշում. ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը

«Մենք՝ հայրենիքի պաշտպաններս, նախնիների արյան կանչով և պատգամով հավատարիմ, Զինված ուժերի զինծառայողներս Սպարապետի շիրիմի առջև հավաստում ենք անմնացորդ նվիրվել հայոց սպարապետների պատվիրաններին, անառիկ պահել հայրենիքի սահմանները, զորավիգ լինել զինակից ընկերներին ու պատվել նախնյաց հիշատակը: Խոսքն այս անվերապահ է։ Ու թե դրժենք այն, թող արժանանք անարգանքի ու նզովքի։

Հպարտ ենք, որ զինվորներն ենք հայոց աշխարհի,

Փառք հայոց բոլոր սպարապետներին,

Փառք հայոց բանակին

Փառք հայոց պետությանը»,- երդվեցին հայ զինծառայողները:

Խնձորեսկում Սպարապետի օրն են նշում. ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց սպաներին ու զինվորներին Սպարապետի օրվա առիթով, ապա տոնակատարությունը շարունակվեց Խնձորեսկի հայտնի Ճոճվող կամրջի վրա: Կամրջի, ինչպես նաև շրջակա լեռների վրա կանգնած նվագախմբի անդամներն օրվա առիթով հայկական երաժշտություն էին կատարում՝ խրոխտ հնչյունները արձագանքելով սյունյաց լեռներում:

Նշենք, որ Սպարապետի օրն առաջին անգամ նշվել է 2017 թվականին:

Խնձորեսկում Սպարապետի օրն են նշում. ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը