Վիճակը լավ չէ. Վրաստանը երկարաձգում է կանոնավոր ավիափոխադրումների արգելքը

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը ստիպել է Վրաստանին փոխել դիրքորոշումը կանոնավոր ավիափոխադրումները վերսկսելու վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումները։ Sputnik Վրաստանի փոխանցմամբ՝ սահմանափակումը չի տարածվում այն ուղիղ չվերթերի վրա, որոնք իրականացվում են Թբիլիսիի միջազգային Շոթա Ռուսթավելի օդանավակայանի և հետևյալ օդանավակայանների՝ Մյունխենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) միջև։

Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար

Այլ ուղղություններով կանոնավոր օդային ավիակապի փուլային վերականգնման մասին որոշումը կընդունվի` հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը:

Կանոնավոր միջազգային թռիչքները դադարեցվել էին այս տարվա մարտին՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Նախատեսվում էր այն վերսկսել սեպտեմբերի 30-ին, բայց երկրի համաճարակաբաններն այս շաբաթ պաշտոնապես հայտարարեցին վարակի երկրորդ ալիքի մասին:

Այս պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2075 է։

Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից

Անցած շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 454-ով:

Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի վարակակիրների թվի ռեկորդային աճ՝ 158։

Նոր վարակակիրների մեծ մասն Աջարիայում են:

Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը վատացել է․ բնակչությանն sms–ներ են ուղարկել