Մխիթարյանը «Ռոմայի» կազմում երրորդ անընդմեջ գոլն է խփել. տեսանյութ

Սա իտալական ակումբի կազմում վերջին երեք խաղերի ընթացքում 31-ամյա հայ ֆուտբոլիստի արդյունքն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին տարբերվել է Ա սերիայի նոր խաղաշրջանի նախապատրաստական շրջանում իտալական «Ռոմայի» ստուգողական խաղերում։

Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին

«Գայլերը» ստուգողական խաղ են անցկացնում «Կալյարիի» հետ։ Առաջին խաղակեսից հետո Մխիթարյանն ու իր թիմը պարտվում էր 0:2 հաշվով։ Երկրորդ խաղակեսում Պաուլո Ֆոնսեկայի խաղացողները երկու գնդակ ուղարկեցին դարպասը։ «Ռոմայի» երկրորդ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը։ Սա «Ռոմայի» կազմում վերջին երեք խաղերում 31-ամյա հայ ֆուտբոլիստի երրորդ գոլն է։

Օգոստոսի վերջին Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես պայմանագիր է ստորագրել իտալական «Ռոմա» տեղափոխվելու մասին։

Նշենք, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստը 1.5 տարի է անցկացրել Լոնդոնի «Արսենալում», որից հետո, 2019–ի սեպտեմբերին, տեղափոխվել «Ռոմա» վարձակալության իրավունքով։

«Ռոման» Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի կնքումն է «նշել». տեսանյութ