ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի հետ առճակատման պատճառով բազմաթիվ խնդիրների է բախվելու։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս գործընկեր չէ՝ շեշտելով, որ Անկարայի վերաբերյալ Եվրոպայի ձայնը պետք է «ավելի միասնական և պարզ լինի»: Մակրոնը նաև մատնանշել էր, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքական հորատման մեթոդներն անընդունելի են:
«Հե՛յ, Մակրոն, ի՞նչ ես անում: Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ: Ավելի լավ է՝ գործ չունենաս թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ: Դու նույնիսկ Ֆրանսիայի պատմությունը չգիտես։ Դուք Ալժիրում սպանեցիք մեկ միլիոն մարդու, իսկ Ռուանդայում` 800 հազարի: Նախ սովորիր այս դասերը, նախքան դրանք մեզ սովորեցնելը», - հայտարաարել է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով 1980թ․-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման 40-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ:
Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս գործընկեր չէ. Մակրոնը քննադատել է Էրդողանին
Նա հավելել է, որ այդ մասին ասել է Մակրոնին իրենց անձնական հանդիպումների ժամանակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան վերսկսել է Միջերկրական ծովում ածխաջրածնային հանքավայրերի հորատումը: Անկարան չի ճանաչում Հունաստանի և Եգիպտոսի միջև բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման մասին համաձայնագիրը, քանի որ հավակնում է այն նույն ծովային գոտիներին, ինչ Աթենքը:
Ռուսաստանը միակ երկիրն է, որը ի վիճակի է զսպել Թուրքիայի նկրտումները. Քոչարյան