ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր Հայաստան է տեղափոխվել 7 տարի հետախուզման մեջ գտնվող մի տղամարդ։ Լուրը հաղորդում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան է տեղափոխվել 36-ամյա Զօրօ Գ.-ն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նա հետախուզվում էր 2013 թ. ապրիլից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից։
Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 361-րդ (զինծառայողին վիրավորանք հասցնելը) և 362-րդ (դասալքությունը)։
36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Փաշինյանը 27 տարեկանը լրացած դասալիքներին առաջարկում է Ամանորը նշել հայրենիքում