Ավելի քան 300 մարդ կարողացել է Հայաստանից Ռուսաստան գնալ

Համավարակի ընթացքում ընդհանուր առմամբ Հայաստանից Ռուսաստան մեկնած քաղաքացիների թիվը գերազանցել է 9 հազարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանից Ռուսաստան 2 չվերթ է իրականացվել սեպտեմբերի 11-ին։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։

«Սեպտեմբերի 11 - ին իրականացվել են Գյումրի - Մոսկվա և Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթերը։ Դրանց միջոցով տուն է վերադարձել ևս 327 մարդ», - ասված է հաղորդագրության մեջ։

Համավարակի ընթացքում ընդհանուր առմամբ Հայաստանից Ռուսաստան մեկնած քաղաքացիների թիվը գերազանցել է 9 հազարը։

Ընտանիքի վերամիավորման համար մուտքը ՌԴ թույլատրվում է. դեսպանատան պատասխանը Մելքումյանին