ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը: Լուրը հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Այս պաշտոնը թափուր էր մնացել Արա Ֆիդանյանի՝ ՀՀ փոխոստիկանապետ նշանակվելուց հետո: Սա առաջին անգամն է, երբ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն կին է ղեկավարում։
Նշենք, որ 2013 թվականից Նարինե Հակոբյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնը։ Նարինե Հակոբյանը ծնվել է 1980 թ. հունիսի 23-ին, Երևանում: Եղել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր, ապա օպերատիվ կապի և տեխնիկական միջոցների ապահովման բաժնի ավագ օպերլիազոր։
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հայ սպաների նկատմամբ Ադրբեջանի պահանջով Ինտերպոլով հետախուզում չի արվում. ոստիկանություն