200-ով ավելի կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ․ Արցախի ՊՆ ամփոփել է շաբաթը

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 310 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Դժբախտաբար, բարեկամի մոտ չէ. Խնձորեսկում վարչապետին մոտեցավ գերի ընկած 30-ամյա Նարեկի կինը

«Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց։

Արցախում արտակարգ իրավիճակը ևս մեկ ամսով երկարաձգվել է