Սեքսից ու սննդից հաճույք ստանալն աստվածային է. Հռոմի պապ Ֆրանցիսկոս

Ֆրանցիսկոսի խոսքով՝ եկեղեցին միշտ դատապարտել է «անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը», իսկ մարդկայինն ու բարոյականը՝ միշտ ընդունել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Սիրելիի հետ սեռական հարաբերությունից կամ լավ սնունդից հաճույք ստանալը աստվածային է։ AFP-ին փոխանցում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այս խոսքերը։ Պարբերականը վկայակոչում է TerraFutura գիրքը ՝ որտեղ հավաքվել են քահանայապետի բոլոր ժամանակներում արված արտահայտությունները։

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

«Դա կաթոլիկական պատգամ չէ, քրիստոնեական չէ, այն պարզապես աստվածային է»,-կարծում է քահանայապետը:

Ֆրանցիսկոսի խոսքով ՝ եկեղեցին դատապարտել է «անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը», իսկ մարդկայինն ու բարոյականը՝ ընդունել։

Զգացմունքները մերժող «չափազանցված բարոյականությունը»  քրիստոնեական ուղերձի սխալ մեկնաբանություն է։

Ֆրանցիսկոսը կարծում է, որ սնունդով տրվող հաճույքը մարդուն առողջ է պահում, իսկ սեքսուալ հաճույքը՝ սերն ավելի գեղեցիկ է դարձնում, երաշխավորում է տեսակի շարունակությունը: