Միջերկրածովյան կրիաները ախորժակով դդմիկ, գազար ու կանաչի են ուտում. զվարճալի տեսանյութ

Միջերկրածովյան կրիաներն ընդգրկված են թե՛ Հայաստանի Կարմիր գրքում, թե՛ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում։
Sputnik

Երևանի կենդանաբանական այգում միջերկրածովյան կրիաներն իրենց լավ են զգում, ախորժակով դդմիկ, գազար ու կանաչի են ուտում։ Այգու մամուլի ծառայությունը Facebook–ի իր էջում զվարճալի տեսանյութ է հարապարակել կրիաների առօրյայից։

Ով հասկացել է կյանքը, նա չի շտապում. տնից փախած կրիային հայտնաբերել են 15 ամիս անց

Միջերկրածովյան կրիաները սնվում են հյութալի խոտաբույսերով և քիչ քանակությամբ անողնաշարավորներով:

«Երևանի կենդանաբանական այգում միջերկրածովյան կրիաներն ապրում են գեղեցիկ բացատում և ամեն օր սնվում են շատ համեղ, հյութալի կերերով»,–նշում է մամուլի ծառայությունը։

Կրիայի այս տեսակը բնակվում է չոր տափաստաններում, սարալանջերում` ծածկված աղքատ խոտածածկով, թփուտներով, նոսր անտառով կամ լեռնային անտառով, ինչպես նաև ցածրադիր անտառներում և այգիներում:

Instagram-ի «արքային» դատափետում են 100 տարեկան կրիայի պատճառով

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ–մայիս ամիսներին, իսկ արդեն հունիսից սկսած` մեկ սեզոնի ընթացքում ձվադրում են երեք անգամ` ձվերը թաքցնելով հողում փորած փոսի մեջ (2–8 ձու): Սեռահասուն են դառնում կյանքի 12–14–րդ տարում:

Նշենք, որ միջերկրածովյան կրիաներն ընդգրկված են թե՛ Հայաստանի Կարմիր գրքում, թե՛ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում։

Նույնիսկ մարդիկ «կերակրատաշտի» մոտ այսքան հաշտ չեն. կենդանիները կիսում են կերը. տեսանյութ