Հրաշք է. Սիրուն Մինասը հրապարակել է որդու առաջին լուսանկարները

Լուսանկարներում փոքրիկն անուշ քնած է։ Հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը Facebook–ի իր էջում առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարները, որոնցում փոքրիկն անուշ քնած է։

«Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

«Աստված–Գաբրիել։
Գաբրիել հրեշտակապետ -Այո, Տեր իմ։
Աստված։ –Ամենահամով հրեշտակին կանչիր։
Գաբրիել հրեշտակապետ – Ինչի՞ համար։
Աստված– Գործ կա, Երկիր ենք ուղարկում»,–լուսանկարին կից գրել է Սիրունը։

Նրա երկրպագուները բազմաթիվ մեկնաբանություններ են շռայլել նկարներին կից։

««Էս ինչ համովն է, Աստված պահապան, Սիրուն ջան», «Հրաշք է», «Սիրունի սիրուն տղան»»,– գրել են նրանք։

Հիշեցնենք` Սիրունը մայրիկ է դարձել հուլիսի 14–ին։ Նա և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։

«Եթե պեպեններ ունենայի»․ Սիրուն Մինասը փորձարկումներ է անում իր արտաքինի հետ. լուսանկար