Հայոց եկեղեցու պատմությունը պիտի դասավանդվի որպես առանձին առարկա. Գարեգին Բ

Կաթողիկոսը դասախոսների և ուսուցիչների օրհնության կարգի ժամանակ անդրադարձել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի` դպրոցական ծրագրից հանելու և առարկաների մեջ տարրալուծելու համար։ Գարեգին Բ-ն նման կարծիք է հայտնել այսօր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կրթության մշակների օրհնության կարգ անցկացնելու ժամանակ։

2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առթիվ կայացած արարողությանը մասնակցում էին կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈւՀ-երի ռեկտորներ և ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ:

Հայոց եկեղեցու պատմությունը պիտի դասավանդվի որպես առանձին առարկա. Գարեգին Բ

«Գիտակրթական հաստատությունների, ինչպես և մասնագիտական շրջանակների հնչեցրած տեսակետներն ու առաջարկներն ամենայն լրջությամբ նկատի առնելը, բարձրաձայնված խնդիրները համակողմանի քննարկելը պիտի նպաստեն կրթական բարեփոխումների ընթացքին։ Ցավում ենք նաև, որ նախարարության կողմից տակավին չեն իրականացվել քայլեր՝ խորհրդակցելու և համագործակցելու Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի հետ»,–ասել է Գարեգին Բ-ն։

Մշտական սկանդալների կենտրոնում. նախարարի հեռացումը կլուծի՞ «խառը» նախարարության խնդիրները

Նրա համոզմամբ` «Հայոց Եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա։Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ուրեմն պիտի ճանաչենք մեր եկեղեցին, գնահատենք նրա առաքելությունը, որպեսզի մեր զավակները մանկուց ջերմանան ու լցվեն հավատքով։

Անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին` կաթողիկոսը նշել է, որ ուսուցիչների ու դասախոսների աշխատանքով է, որ ուսումնական տարին պիտի լինի հաջողված։ Գիտելիքն ու ուսումը, ըստ կաթողիկոսի, միշտ էլ առաջնահերթություն են եղել եկեղեցու համար։ 

Հիշեցնենք` կրթական չափորոշիչների փոփոխության նախագիծ է մշակվել, ըստ որի` մի շարք առարկների հատկացված դասաժամեր կրճատվելու են։ Բացի այդ, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան միավորվելու է այլ առարկաների հետ և որպես առանձին առարկա չի դասավանդվելու։ Մասնագետները քննադատել էին այս փոփոխությունը։

«Իմ քայլում» կան մարդիկ, որոնք կրթության չափորոշիչները բացասական են գնահատում. Հովսեփյան