«Երկրորդ օրն է, ամեն ինչ նորմալ է»․ Սիմոնյանն ու Բաբայանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ մեդիա-աշխատակից մի խումբ կամավորներ իրենց վրա փորձարկել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը փորձարկել է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը։ Նա հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին պատվաստվել է Covid-19-ի դեմ։

Շրջանառության մեջ է դրվել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը

«Երեկ պատվաստվել եմ քովիդի դեմ։ Մի խումբ մեդիաաշխատողներով կամավորներ ենք դարձել, սկսել ենք մեզ վրա փորձարկել։ Երկրորդ օրն է արդեն, ամեն ինչ նորմալ է»,-գրել է Սիմոնյանը Telegram-ում։

Նույն օրը վարակի դեմ պատվաստանյութ է ստացել նաև «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը։ Նա նույնպես հետևորդներին հավաստիացրել է, որ թռիչքը նորմալ է տարել։

«Այսօր 13։30–ին կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացա։ Ամեն ինչ նորմալ է»,-գրել է Բաբայանը Telegram-ում։

Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը փորձարկել էին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Վլադիմիր Պուտինի դուստրը։

The Lancet-ը հրապարակել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի հետազոտության արդյունքը