Գազազը թանգարանի մասին տեղյակ չէ. Գյումրու ավագանուն խաբել են, նրա անունով տարածք վերցրել

Ծնունդով գյումրեցի, ամերիկաբնակ հայտնի արվեստագետ Էմիլ Գազազի՝ հայրենի քաղաք վերադառնալու լուրը ուրախացրեց ու ոգևորեց հայրենակիցներին, սակայն պարզվում է` նրանք շտապեցին. այս պատմության մեջ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Իր վերադարձի ու Գյումրիում թանգարան ունենալու մասին հրապարակումներն անակնկալի են բերել աշխարհահռչակ արվեստագետ, գյումրեցի Էմիլ Գազազին ու նրա կնոջը, որը նաև իր պաշտոնական ներկայացուցիչն է:

Գազազը թանգարանի մասին տեղյակ չէ. Գյումրու ավագանուն խաբել են, նրա անունով տարածք վերցրել

«Մանէ Գազազը, նույն ինքը Monet Kazaz-ն արդեն 15 տարի է` իմ միակ պաշտոնական ներկայացուցիչն է աշխարհում և «Գազազ գալերիի» տնօրենը: Գյումրու քաղաքապետարանում որպես ներկայացուցիչ հանդես եկած Գայանեն ինքնակոչ հայտարարություններ է արել, որի իրավունքը չունի և չի ունեցել երբևէ: Այդ  կնոջը լավ չգիտեմ, իմ կողմից ոչ մի թույլտվություն չունի գործարք անելու կամ իմ անունից որոշում կայացնելու»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  Էմիլ Գազազը:

Հաջորդ տարի տեղը հանելու ենք. ինչպես Գյումրին նշեց իր տոնը

Բանն այն է, որ Գյումրու ավագանին սեպտեմբերի 8-ին կայացած նիստում հաստատեց «Կումայրի» պատմական միջուկում գտնվող Ջիվանի 50 հասցեի կառույցներից մեկը հատկացնել աշխարհահռչակ արվեստագետ, գյումրեցի Էմիլ Գազազին՝ ցուցադրելու իր արվեստի բացառիկ նմուշները:

Գազազը թանգարանի մասին տեղյակ չէ. Գյումրու ավագանուն խաբել են, նրա անունով տարածք վերցրել

Հավելենք, որ Գյումրու ավագանին տարածքը հատկացրել է ոչ թե անձամբ արվեստագետին, այլ  «ԿԱԼԳ» ընկերությանը,  որը  նախաձեռնել է այդ աշխատանքները, ավելին` ավագանու նիստին ոմն Գայանե Կարապետյան ներկայացել է որպես Գազազի ներկայացուցիչ և   այդ ընկերության անդամ, համոզիչ կերպով խոսել արվեստագետի՝ Գյումրի վերադառնալու ցանկության մասին ու հավելել, որ հատկացված տարածքի վերանորոգման ծախսերն իրենք կհոգան:

Գայանե Կարապետյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին խոստացել է այդ աշխատանքներն ավարտին հասցնել մինչև դեկտեմբերի  8–ը:

«Ինչպե՞ս կարող էին այդպիսի  քայլեր կատարել ու ոչ մի փաստաթուղթ չստուգել: Ստացվում է` ցանկացած մարդ կարող է գալ ու ինքնակոչ ներկայանալ որպես Գազազի ներկայացուցիչ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում տարակուսանք հայտնեց Էմիլ Գազազը:

Գազազը ցավով նշեց, որ ավագանու դրական կարծիքը ստանալու համար Գայանեն շահարկել է իր` հայրենիք վերադառնալու նուրբ հարցը, մինչդեռ  ոչ մի նման խոսակցություն ու քննարկում չի եղել:

Նշենք, որ Գայանե Կարապետյանի մոտ են արվեստագետի 50 աշխատանք։ Գազազն ասաց, որ 2019  թվականի օգոստոսի 30-ին  Academia Galleryic-ից  41 գործ  իր աղջկա միջամտությամբ է Գայանեն տեղափոխել Գյումրի։

Գազազը թանգարանի մասին տեղյակ չէ. Գյումրու ավագանուն խաբել են, նրա անունով տարածք վերցրել

«Ես խոսել եմ հետը, խնդրել, որ դրանք հանձնի Գյումրու քաղաքապետարանին, մինչև կինս գա  Հայաստան և որոշենք մեր հետագա անելիքը»,–նշեց նկարիչը:

Գազազը տեղեկացրեց, որ իր կինը՝ Մանէ Գազազն առաջին իսկ հնարավոր  չվերթով կգա Հայաստան՝ այս խառը պատմության վերջակետը դնելու:

Եռաչափ և 2D. գյումրեցի երիտասարդը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հետաքրքիր խաղեր է ստեղծում

Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը մեր հարցմանն ի պատասխան նշեց, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանն արդեն խոսել է Էմիլ Գազազի հետ։ Իսկ մութ հարցերի պատասխանը կկարողանան տալ այն բանից հետո, երբ նրա կինը (որը նաև նրա պաշտոնական ներկայացուցիչն է) գա Գյումրի։  

Գազազը թանգարանի մասին տեղյակ չէ. Գյումրու ավագանուն խաբել են, նրա անունով տարածք վերցրել

Հավելենք, որ Գայանե Կարապետյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Նա մեր sms հաղորդագրություններին ու զանգերին առայժմ չի պատասխանում։