Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Գնել Հասրաթյանը 2020 թվականի մայիսի 11–ից զբաղեցնում էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: Որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գնել Հասրաթյանն ազատվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2020 թվականի մայիսի 11–ից: