Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները կգործեն «Ալագյազ» և «Աշուլուկ» զորավարժարաններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին կմասնակցեն ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք «Կովկաս- 2020» զորավարժություններին

Նրա խոսքով՝ հայ զինծառայողները կգործեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում(Հայաստան) և «Աշուլուկում» (Աստրախանի մարզ):

Զորավարժություններին մասնակցելու համար Ռուսաստանը զինծառայողներ է հրավիրելՀայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից, Պակիստանից, Ադրբեջանից և Իրանից։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը՝օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարելէր, որ «Կովկաս-2020» զորավարժությանը նախատեսվում է 9 օտարերկրյա պետությունների զորակազմերի մասնակցությունը:

«Զորքերի ցամաքային խմբավորման կազմում համատեղ գործողությունների մշակման համար վարժանքներին հրավիրված են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի և Պակիստանի զինվորական կազմավորումները: Կասպից ծովի ջրատարածքում զորավարժության դրվագների խաղարկմանը մասնակցելու համար հրավիրված են Ադրբեջանն ու Իրանը»,-ասել է Ֆոմինը։

ՀՀ-ում մեկնարկել է ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը

Նրա խոսքով՝ վարժանքը տեղի կունենա երկու փուլով։ Առաջին փուլի ընթացքում ռազմական կառավարման մարմինները ռազմական գործողություններ կպլանավորեն պայմանական ռազմաքաղաքական իրադրությունում: Երկրորդ փուլում տեղի կունենան բազմազգ զորախմբի համատեղ մարտական գործողությունները։

ԱՊՀ երկրներում կստուգեն ՀՕՊ համակարգերի մարտունակությունը. մանրամասներ

«Նախատեսվում է զորքերի ցամաքային խմբավորումների, ավիացիայի և ՀՕՊ խմբավորումների, Սևծովյան նավատորմի, Կասպյան նավատորմի ուժերի գործողությունների խաղարկում՝ զանգվածային կրակային հարված հասցնելու և պայմանական հակառակորդի ջախջախման նպատակով հարձակողական գործողություններ իրականացնելու ժամանակ»,-նշել է Ֆոմինը։

Հիշեցնենք, որ զորավարժությունները կանցկացվեն  սեպտեմբերի 21-26-ը։