«Air France» ավիաընկերությունը վերսկսում է Փարիզ-Երևան-Փարիզ կանոնավոր չվերթերը

Փարիզ-Երևան-Փարիզ չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 անգամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 13-ից Air France ավիաընկերությունը կվերսկսի իր կանոնավոր չվերթերը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով: Տեղեկությունը հայտնում է Զվարթնոց օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան` ամրագրումներն իրականացվում են անմիջապես Air France կայքի կամ Saberatours-Sevan-ի (+ 525 555 37410) և Executive Travel Air City-ի (+ 37460 612277) կամ +37460 612288 հեռախոսահամարի միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 անգամ։

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանվել։ ՀՀ կառավարությունն այսօր`սեպտեմբերի 11–ին, որոշում է կայացրել  արտակարգ դրությունը փոխարինել կարանտինի ռեժիմով։ Կարանտինը Հայաստանում սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Հայաստանում մինչև հունվարի 11–ը կարանտին է. կառավարությունն ընդունեց որոշումը

Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Զննություն անցնելուց հետո ՀՀ մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշներով պայմանավորված վերջինիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառում։

Բացի այդ, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում, մեկուսացման ընթացքում

ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով։

Ուսուցիչներին թեստավորող ԲԿ–ներում խախտումներ են գրանցվել. մանրամասներ

ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։

Արցախում արտակարգ իրավիճակը ևս մեկ ամսով երկարաձգվել է