ՌԱԴԻՈ

ԱՄՆ–ն ձգտում է Մերձավոր Արևելքում հնարավորիս լայն ճակատ ստեղծել Իրանի դեմ. Պողոսյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին ու պետությունների մոտեցումներում առկա վերադասավորումներին։
Sputnik
ԱՄՆ–ն ձգտում է Մերձավոր Արևելքում հնարավորիս լայն ճակատ ստեղծել Իրանի դեմ. Պողոսյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` 2017 թվականից, երբ Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, Սպիտակ տան առաջնահերթությունները Մերձավոր Արևելքում արդեն հստակեցված էին, ըստ որի` համար մեկ թշնամին Իրանն է, ուստի պետք է հնարավորինս լայն ճակատ ստեղծել այդ իսլամական երկրի դեմ։ Ընդ որում` այդ քաղաքականությունը բաղկացած է երկու մասից, նախ`ԱՄՆ–ի բուն քայլերից, որոնք բյուրեղացվեցին 2018 թվականի մայիսին, երբ ԱՄՆ–ն դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, և երկրորդ` ամեն ինչ արվում է, որպեսզի Իրանի նկատմամբ սպառազինությունների վաճառքի էմբարգոն պահպանվի։ 

ԱՄՆ–Իրան բախում. ինչպես է Վաշինգտոնը փորձում պահպանել ազդեցությունը Մերձավոր Արևելքում

«Այս տարվա հոկտեմբերին այդ էմբարգոն դադարում է գործել, և Իրանը հնարավորություն կստանա ձեռք բերել սովորական սպառազինություն, ու եթե նայենք Իրանի զինված ուժերի ներկա վիճակին, ապա այդ երկիրն իրոք նոր սպառազինության կարիք ունի, խոսքը վերաբերում է հատկապես ռազմական օդանավերին ու հակաօդային պաշտպանության համակարգերին։ Այդ է պատճառը, որ ԱՄՆ–ն ցանկանում է ամեն կերպ երկարաձգել էմբարգոն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։ 

Պողոսյանի կարծիքով` ԱՄՆ–ն ձգտում է, որ իրանական պատժամիջոցներին տրվի միջազգային իրավական ուժ, որպեսզի դրանք հոկտեմբերին ու դրանից հետո էլ կիրառվեն, ինչը ենթադրում է նաև պատժամիջոցների կիրառում այն երկրների նկատմամբ, օրինակ` Ռուսաստանի ու Չինաստանի, որոնք կլինեն Իրանին զենք վաճառող պոտենցիալ պետություններ։

ԱՄՆ–ն չի կարող որևէ բան պարտադրել Իրանին. Իսկանդարյան

«Ինչ վերաբերում է Իրանի դեմ տարածաշրջանում հնարավորինս լայն ճակատ ստեղծելուն, ապա հասկանալի է, որ Սաուդյան Արաբիան ու Իսրայելն իսլամական հեղափոխությունից հետո Իրանի հիմնական թշնամիներն էին, սակայն խնդիրն այն էր, որ հենց այդ երկրներն ունեին լուրջ տարաձայնություններ` կապված պաղեստինյան խնդրի հետ։ Պատահական չէր, որ ընտրվելուց հետո Թրամփը մեկնեց Սաուդյան Արաբիա` կարևորելով միջազգային ահաբեկչության դեմ պայքարն ու Իրանին հակազդելու անհրաժեշտությունը»,– նշեց մեր զրուցակիցը։

ԱՄՆ–Իրան հարաբերությունների հետ կապված ՀՀ վերաբերմունքը պետք է ավելի ջերմ լիներ. իրանագետ

Պողոսյանի գնահատմամբ՝ բացի ներարաբական համերաշխության հաստատումից, երրորդ կարևոր խնդիրը արաբաիսրայելական հարաբերությունների կարգավորումն է, որտեղ ԱՄՆ–ն դաշնակից է տեսնում հենց Սաուդյան Արաբիային, ու քանի որ արաբական աշխարհում լիդերության ձգտող երկիրը, որը հանդես է գալիս նաև որպես Իսլամի պահապան թիվ մեկ պետություն, որտեղ գտնվում են մահմեդականների ուխտագնացության երկու կենտրոնները, հետևաբար ինքն էլ կարիք ուներ միջնորդի, և այդ դերը շտապեց ստանձնել ԱՄՆ–ն։ 

Իրանի դեմ պատժամիջոցներ․ ԱՄՆ-ն կկարողանա՞ հասնել ուզածին