«Զմրուխտ, սուտակ, շափյուղա». Քարդաշյան քույրերն օծանելիքի նոր հավաքածու են թողարկել

30 մլ ծավալով մեկ սրվակը կարժենա 30 ԱՄՆ դոլար, իսկ երեք սրվակների հավաքածուն` 110 դոլար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանները հայտարարել են նոր կոլաբորացիայի մասին. աստղային քույրերը օծանելիքի հավաքածու են թողարկել, որի համար ոգեշնչման աղբյուր են ծառայել թանկարժեք քարեր սուտակը, շափյուղան և զմրուխտը։ Հավաքածուն վաճառքի կհանվի սեպտեմբերի 18-ից։

Կարմիր «սուտակե» բույրի վրա աշխատել է Քորթնին։ «Ruby»-ն վանիլի, սանդալի և կարմիր հասմիկի բույր ունի։ «Զմրուխտե» Emerald-ը, որի վրա աշխատել է Քիմը, մանուշակի, նարնջի և խոլորձի ծաղիկների նոտաներով է։

Ինչ բույր ունի ձմեռը. 2020 թվականի երեք լավագույն օծանելիքները

Քլոի Քարդաշյանի «շափյուղե» ծաղկամրգային Sapphire բույրը հաղարջի և մանդարինի հոտ ունի։
Աղջիկներն անձամբ են լուսանկարվել օծանելիքներւ գովազդային արշավի համար, կրելով կարմիր, կանաչ և կապույտ մետաքսե զգեստներ։

«Մենք այնքան շնորհակալ ենք մեր երկրպագուներին մեր առաջին օծանելիքի հավաքածուին դրական արձագանքելու համար, որ որոշեցինք ևս մեկն անել: Բույրերից յուրաքանչյուրն իր ձևով բացառիկ է, ինչպես և մենք ինքներս»,- գրել է Քիմը սոցիալական ցանցում։

30 մլ ծավալով մեկ սրվակը կարժենա 30 ԱՄՆ դոլար, իսկ երեք սրվակների հավաքածուն` 110 դոլար։

Քիմից հետ չեն մնում․ Քարդաշյան քույրերը նկարվել են բիկինիով