«Հայանտառի» տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել

Վահե Մացակյանը «Հայանտառի» տնօրենի պաշտոնում նշանակվել էր այս տարվա ապրիլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Անտառային կոմիտեից։

«Հայանտառի» տնօրեններից մեկին ծեծել են ապօրինի անտառահատում անողները. նա հիվանդանոցում է

«Վահե Մացակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արուսյակ Սիրադեղյանին։ Դիմումը, սակայն, դեռ չի ստորագրվել»,–ասացին կոմիտեից։

Իսկ թե ինչու է Մացակյանը նման քայլի դիմել կամ երբ կստորագրվի դիմումը, հայտնի չէ։

Ի դեպ, Մացակյանը նշանակվել էր այս տարվա ապրիլին։

Ռոմանոս Պետրոսյանը դիմել է որսի սիրահարներին

Մինչ այդ` 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, նշանակվել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։

Նա «Հայանտառում» աշխատում էր 2011-ից. եղել է անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնի գլխավոր մասնագետը։

«Հայանտառը» նոր տնօրեն ունի. շրջակա միջավայրի նախարարը նշանակումներ է արել