Գուրգեն Արսենյանի որդու դեմ քրեական գործ է հարուցվել

Գուրգեն Արսենյան կրտսերն առաջին անգամը չէ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի կրտսեր որդու՝ Գուրգեն Արսենյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ գործը փոխանցված է նախաքննական մարմնին։

Ինչու են քրեական գործերը դոփում տեղում. «Ժողովուրդ»

Նշենք, որ այսօր լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ Գուրգեն Արսենյան կրտսերը ձերբակալված է։ Նրան մեղադրում են ավազակային հարձակման համար։ Ի դեպ, Գուրգեն Արսենյանի որդին առաջին անգամը չէ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվում։

Դեռ 2017 թվականին Գուրգեն Արսենյանին ու նրա երկու ընկերներին մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»: Արսենյանը 4 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել Երևանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց ընկերների հետ կատարած խուլիգանության համար: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվեց ու սահմանվեց 2 տարի փորձաշրջան:

Ավտոմեքենայի յուղերը թաքցրել են ցորենի թեփի պարկերի տակ. ՊԵԿ–ը քրեական գործ է հարուցել

Այս անգամ, լրատվամիջոցների տեղեկություններով, Գուրգեն Արսենյանը մեղադրվում է տան աշխատակցի վրա կատարած հարձակման համար։ Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, կրտսեր Գուրգեն Արսենյանը դանակի սպառնալիքով  կողոպտել էր աշխատակցին՝ նրանցի հափշտակելով 20 հազար դրամ։