Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհը փակ է լինելու. ԱԻՆ

Նախարարությունից հավելում են, որ Հայաստանի տարածքում մյուս ավտոճանապարհներն անցանելի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 10-ին և 11-ին ժամը 9։00-ից 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհը փակ է լինելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարությունից հավելում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։

Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը