Երկու կալանավոր մի շարք վնասվածքներ են ունեցել. մանրամասներ «Նուբարաշենի» դեպքից

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում խուզարկել են երկու կալանավորի: Նրանց մոտ արգելված իրեր չեն հայտնաբերվել։ Կալանավորների նկատմամբ հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ են կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը տեղեկացնում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ չնախատեսված այց են կատարել ՔԿՀ։

Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետը

Նշենք, որ ըստ «Հրապարակի» ՔԿՀ–ներում հաշվեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, որոնց ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր և դաժան ծեծի ենթարկում նրանց: Ըստ թերթի՝ ծեծվածներից ոմանք շատ վատ վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ:

«Դիտորդների խումբը օգոստոսի 25-ի վաղ առավոտյան այցելություն է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ նախորդ օրը մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկությունների հիման վրա: Պարզվել է, որ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանումը չնախատեսված այց է կատարել, որի ժամանակ խուզարկություն է կատարվել 4-րդ պատժախցում: Պատժախցում եղել են կալանավորված անձինք Հ. Շ.-ն և Ա. Շ.-ն: Արգելված իրեր չեն հայտնաբերվել»,–նշված է դիտորդական խմբի հաղորդագրության մեջ։

Հետախուզման մեջ գտնվող «Սիցիլը» հայտնաբերվել է գարեջրատանը՝ «ռազբորկայի» ժամանակ

Ըստ միջադեպի վերաբերյալ կազմված զեկուցագրի՝ կալանավորված անձինք չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին, ուստի առաջացել է հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառելու անհրաժեշտություն: Խումբը նշված անձանց մարմինների վրա արձանագրել է հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հետևանքով առաջացած մի շարք մարմնական վնասվածքներ:

Դատապարտյալին ծեծելու հետքերով. ՄԻՊ–ն արագ արձագանքման խումբ է ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ

Խումբն այցից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով: