ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. ՌԴ վաստակավոր արտիստ, երգչուհի Նատաշա Կորոլյովայի ամուսնուն՝ երգիչ, դերասան և բոդիբիլդեր Սերգեյ Գլուշկոյին՝ Տարզանին, կողոպտել են կամ, ավելի ճիշտ, նա «քամուն է տվել կնոջ զարդերն ու գումարը»։ Կատարվածի մասին հաղորդում է Telegram-ի «112» ալիքը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ քանի դեռ կինը հանգստանում էր հարավում, երկրի գլխավոր մերկապարողը զվարճանում էր երկու երիտասարդ աղջկա հետ։ Եռյակի խնջույքից հետո անհետացել են 5 մլն ռուբլի արժողությամբ զարդերն ու 3 հազար եվրո։
Արձակուրդից վերադառնալուց հետո երգչուհին հայտնաբերել է, որ իրեն կողոպտել են։ Ավելին՝ ճնշման տակ ամուսինը խոստովանել է իր մեղքը։ Աստղերն արդեն դիմել են իրավապահներին։