«Ֆիզկուլտ» ինստիտուտում զինամթերք է հայտնաբերվել

Փրկարարների և բուհի անվտանգության աշխատակիցների համատեղ ջանքերով 14 քաղաքացի է տարհանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. Երևանյան բուհերից մեկի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր՝ ժամը 13:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, թե Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի շենքի նկուղում զինամթերք կա։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարների և բուհի անվտանգության աշխատակիցների համատեղ ջանքերով 14 քաղաքացի է տարհանվել։