«Նա իմ ճանաչած լավագույն կինն է». Դուեյն Ջոնսոնի սիրառատ շնորհավորանքը իր հայ կնոջը

Դուեյն Ջոնսոնի երկրպագուները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել` մաղթելով նրա հայազգի կնոջն առողջություն ու անսահման երջանկություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկացի ռեսթլեր և կինոդերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, Instagram–ում հուզիչ գրառումով շնորհավորել է կնոջը`Լոուրեն Հաշյանին ծննդյան տոնի կապակցությամբ և համատեղ լուսանկար հրապարակել։

«Նա անսպառ էներգիա ունի, միշտ ակտիվ է ու իմ ճանաչած լավագույն կինն է։ Շնորհավորում եմ իր տեսակի մեջ եզակի իմ կնոջը`Լոուրենին, որը միշտ ոգեշնչում է ինձ, ներդաշնակություն ու սեր սփռում իր շուրջը։ Ես շնորհակալ մարդ եմ։ Շնորհավոր, փոքրիկ, տեկիլան` ինձ վրա», –լուսանկարին կից գրել է դերասանը։

«Շատ ավելի թույն տեսք». ռուս բորտուղեկցորդուհին «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին

Գրառումն ավելի քան 1.5 մլն հավանության է արժանացել, իսկ երկրպագուները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել։

««Ծնունդդ շնորհավոր, գեղեցկուհի»,«Անչափ սիրուն եք, միշտ երջանիկ լինեք»,«Որքան սեր կա այս տողերում»,–գրել են դերասանի երկրպագուները։

«Ժայռը» և նրա ընտրյալը` Լոուրեն Հաշյանը, 2 դուստր ունեն։ Ժասմինը 4 տարեկան է, իսկ Թիանան` 2։ Ջոնսոնը նախորդ ամուսնությունից ևս մեկ դուստր ունի, որն արդեն 19 տարեկան է, անունը` Սիմոն Ալեքսանդրա։