«Շատ ավելի թույն տեսք». ռուս բորտուղեկցորդուհին «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին

Ալյոնա Գլուխովայի արտաքինը գնահատել են ոչ միայն հետևորդները։ Աղջիկը մասնակցել է «Աշխարհի թոփ ուղեկցորդուհիները» մրցույթին և գրավել աշխարհի վիցե միսս ուղեկցորդուհու տիտղոսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուս բորտուղեկցորդուհի Ալյոնա Գլուխովան կրկնել է հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանի կերպարը և հիացրել երկրպագուներին։ Instagram սոցիալական ցանցի իր էջում նա մի քանի կադր է հրապարակել, որտեղ Քիմին նման դիմահարդարումով և բարձր կապած մազափնջով է։

Հետևորդները կարծիք են հայտնել, որ աղջկա մոտ ավելի լավ կերպար է ստացվել, քան հռչակավոր աստղի։

«Սիրում եմ քեզ, Մանֆրեդ»․ Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումը

««Դուք, Ալյոնա, շատ ավելի սիրուն եք, քան Քիմը», «Շատ ավելի թույն տեսք ունեք, քան Քիմը», «Քիմից շատ ավելի չքնաղ եք, բայց այստեղ համեմատելն էլ իմաստ չունի», «Քեզ շատ է սազում, գեղեցկուհի», «Չգիտեմ՝ Քիմին նման եք, թե ոչ, և ինչու պիտի նման լինեք, եթե սեփական, բացառիկ իրական գեղեցկությունն ունեք»»,–գրել են նրանք։

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ բորտուղեկցորդուհի Ալյոնա Գլուխովան աշխատում է «Россия» ավիաընկերությունում։ Աղջիկը մանկուց երազում էր ուսուցիչ դառնալ, բայց արդյունքում որոշեց բորտուղեկցորդուհու մասնագիտությունը սովորել։ Այնուհետև նա սկսեց վարել իր բլոգը, և նրան սկսեցին անվանել «Ռուսաստանի ամենագեղեցիկ բորտուղեկցորդուհի»։

Սակայն նրա արտաքինը գնահատել են ոչ միայն հետևորդները։ Աղջիկը մասնակցել է «Աշխարհիի թոփ ուղեկցորդուհիները» մրցույթին և գրավել աշխարհի վիցե միսս ուղեկցորդուհու տիտղոսը։

Հիմա աղջիկն իր բլոգն է վարում Instagram-ում և պարբերաբար կրկնում է հայտնի մարդկանց կերպարները։ Բացի այդ, իր էջում նա պատմում է իր աշխատանքի մասին և թռիչքների մասին «լայֆհաքներ» հրապարակում։