Պայթեցման աշխատանքներ. Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը փակ է լինելու

Պատճառվող անհարմարությունների համար ՏԿԵՆ–ն հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր` սեպտեմբերի 9-ին, ժամը 16.00-19.00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։

Լույս չի լինի Երևանի և 5 մարզի որոշ հասցեներում

Դրանց հետևանքով այսօր ժամը 16.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։

Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի 45+300 կմ - 53+000 կմ հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։

Պատճառվող անհարմարությունների համար ՏԿԵՆ–ն հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։