ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կինոարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդը գնահատելով` կինոօպերատոր Լևոն Աթոյանցին իր 90–ամյա հոբելյանի օրը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան շնորհեց։
«Պետությունը շատ է գնահատում ձեր աշխատանքը»,–հայտարարեց նախարարը շքանշանը հոբելյարին շնորհելու ժամանակ։
Նշենք, որ Լևոն Աթոյանցն իր աշխատանքը «Հայֆիլմ» կինոստուդիայում սկսել է դեռևս 64 տարի առաջ` որպես կինոօպերատոր: Նա նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան»։
Աթոյանցն աշխատել է հայ կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Կեսայանցը և ուրիշներ։
Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով:
Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի, 2012 թվականին` «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության հատուկ մրցանակի (հայկական կինոյում ներդրած վաստակի համար):