ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատասենյակում բավականին ցուրտ է, գրում է ՌԻԱ Նովոստիի Telegram-ալիքը:
«Ինչպես մի քանի ժամ առաջ հայտնի է դարձել հուսալի աղբյուրներից, Ռուսաստանի նախագահի աշխատասենյակում ցուրտ է», — ասվում է հրապարակման մեջ:
Ավելի վաղ Պուտինը քննարկում էր ունեցել կառավարության անդամների հետ աշնանն ու ձմռանը պատրաստվելու թեմայով։ ՌԴ նախագահին զեկույց էր ներկայացրել էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ «ձմեռը ժողովրդին անակնկալի չի բերի»: