Եկատերինբուրգ–Երևան չարտերային չվերթ կկազմակերպվի. մանրամասներ

Հայաստան ժամանած անձինք կարող են կա՛մ անցնել 14-օրյա կարանտինային ռեժիմի, կա՛մ հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 15–ին կկայանա Եկատերինբուրգ–Երևան չարտերային չվերթը։

Մոսկվայից Երևան 7 չարտերային չվերթ կիրականացվի. դեսպանատուն

«Հայտնում ենք, որ Եկատերինբուրգ–Երևան չարթերային չվերթը կկայանա ժամը 16.00–ին։ Հարցերի դեպքում զանգահարել 8 (800) 22 22 566 WhatsApp, 8 (922) 22 60 566, 8 (922) 22 56 566 հեռախոսահամարներով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ օտարերկրացիները կարող են երկիր մուտք գործել արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունում վիզա ստանալով կամ e-visa համակարգի միջոցով: Հայաստան ժամանած անձինք կարող են կա՛մ անցնել 14-օրյա կարանտին, կա՛մ հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Սեպտեմբերի 12-ից Հայաստանում կարանտին կհայտարարվի. փոխնախարարը հաստատեց

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում: