Ե՞րբ կվերագործարկվեն երևանյան շատրվանները․ Կուբատյանը լավ լուր է հայտնել

Արտակարգ դրության ավարտը կմեկնարկի հաճելի նորությամբ. մայրաքաղաքի 22 շատրվանները շուտով նորից կսպասեն իրենցով հիացող հյուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսեն վերագործարկել երևանյան շատրվանները։

«Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է Կուբատյանը։

Նշենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված` ամռանը այդպես էլ շատրվանները չգործարկվեցին։

Բելառուսցի ֆուտբոլիստները զվարճանում են Երևանի նորաբաց այգում. տեսանյութ

Հիշեցնենք` օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով, բայց մեղմացնել երկրում գործող սահմանափակումները։ Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում։

Հանրապետության հրապարակի շատրվանները նոր երգերի տակ «կպարեն»