199 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 45 152

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 199–ով և դարձել 45 152։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը վատացել է․ բնակչությանն sms–ներ են ուղարկել

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 2945 մարդ (-237), կատարվել է 224 559(+3518) թեստավորում, առողջացել են վարակվածներից 41 023(+431)-ը։ Գրանցվել է մահվան 905 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 279 (+3) է։

Սեպտեմբերի 8-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 44 953 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում: