«Հայաստան» համահայկական հիմնադրամը 70 000 դոլար է հատկացրել Սիրիային

Հատկացված գումարը հանգանակվել է «Covid-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70 000 ԱՄՆ դոլար հանձնեց Դամասկոսում ՀՀ դեսպանությանը։

ՀՀ կառավարությունը սիրիահայ շուրջ 300 ընտանիքի տրամադրել է դրամական օժանդակություն

Գումարը փոխանցվելու է Սիրիայի հայ համայնքին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակը մեղմելու նպատակով։

«Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է․ 30 000 ԱՄՆ դոլար ՝ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի և 42 սպասարկող անձնակազմ անդամների, 40 000 դոլարի օժանդակություն կտրամադրվի կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցներին»,– հայտնում են հիմնադրամից։

Հատկացված գումարը հանգանակվել է «Covid-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավի շրջանակում։

Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան