ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի չեմպիոնը՝ Երևանի «Արարատ-Արմենիան», Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի նախօրեին նոր խաղացող է ձեռք բերել։
Հայաստանի չեմպիոնների կազմը համալրել է 25-ամյա պերուացի հարձակվող Ջեյսոն Մարտինեսը, որը մինչ այդ խաղում էր իսպանական «Ալկոբենդաս», «Մայադախոնդա», «Ռեալ Մուրսիա» և այլ ակումբներում։
Դիտարժան ֆուտբոլ. Հայաստան - Էստոնիա հանդիպումը` լուսանկարներում
Սեպտեմբերի 17-ին «Արարատ-Արմենիան» Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի ընթացքում կհանդիպի Լյուքսեմբուրգի «Ֆոլա-Էշ» թիմի հետ։ Մինչ այդ «Արարատ-Արմենիան» դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայից, Երևանում կայացած խաղում 0։1 հաշվով զիջելով Կիպրոսի «Օմոնիային»։
Առաջին 3 միավորը․ Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիայի ընտրանուն